Բլոգի Տեղափոխություն

Այստեղ այլևս օրիգինալ բովանդակություն չկա, այս բլոգը իմ իսկական բլոգի որոշ հոդվածների արտացոլանքն է: Եթե ցանկանում եք տեսնել ամբողջը, այցելեք http://ablog.gratun.am: Փոփոխությունները կապված են Վորդպրես հարթակին անցնելու հետ:

2012/11/30

Պոնչիկանոցում



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

Փողոցային #41



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

2012/11/11

Սլացք



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

Փողոցային #40



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

Փողոցային #39



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

2012/10/22

Ազդվելու ու ազդելու մասին

#ուղեղ



Որ ասում են, թե գաղափարները օդում ֆռռում են, ճիշտ են ասում, վերջերս մտածում էի ազդելու ու ազդվելու մասին: Բացի դրանից մի քանի հատ խոսակցություն եղավ այս թեմայով: Այսօր էլ երթուղային տաքսու մեջ մտածում էի, որ կգամ տուն փոստ կգրեմ, ու եկա ու ռիդերիս մեջ տեսա այս բլոգային գրառումը, նենց որ աչքիս ժամանակը եկել ա :Ճ


Ուրեմն երկու իրար հակառակ մոտեցում կա, նու , իդեալականացված երկու մոտեցում, տենց մոդել է , այդպես ավելի հեշտ կլինի մտածել: Իրականում գրադիենտ է այդ երկու մոտեցումների միջև ընկած միջակայքում, շատ ավելի միջանկյալ մոտեցումներ կան:


Նախորոք ասեմ, որ սա հումանիտար ճշմարտությունների մասին է խոսքը, ոչ թե ճշգրիտ, ճշգրիտներում մի քիչ ուրիշ է:


Մոտեցումները այսպիսին են:


ա. որտե՞ղ կա ճշմարտություն, ասեք տեղը, ես կարդամ իմանամ


բ. ոչ մի տեղ էլ ոչինչ չկա, բան չեմ կարդում, բան չեմ նայում, լսում, որ իմ վրա հանկարծ չազդի, ու իմը գտնեմ ու ունենամ:


Հա


ու երկու մոտեցումներն էլ իհարկե ունեն իրենց առավելությունները (ավելի ճիշտ հարմարությունները, ուղեղին տենց ավելի հարմար ա):


Առաջին դեպքում դու քո համոզմունքների համար պատասխանատվություն չես կրում, դե ասում ես, որ ահա, այս կամ այն ավտարիտետը ասել է, ու քանի որ ինքը շատ մեեեծ ավտարիտետ է, ուրեմն դա ճիշտ է: Իր մոտ այս և այն գրքում գրված է և այլն … Բայց դա սրա բացասական կողմն է, դրականը այն է, որ մարդկության արդեն բյուրեղացված փորձը դու ստանում ես միանգամից, տենց վերցնում ես ու օգտագործում քո նպատակների համար: Որքանով էֆֆեկտիվ, դա շատ բաներից է կախված, սակայն օգտագործում ես միանգամից …


Երկրորդ դեպքում դու դատապարտված ես կրկին անգամ հեծանիվ հորինելու, հա , տենց կա արդեն մի հատ այդպիսի տեսակետ, ու դու նորից դա հնարում ես, իհարկե շատ հետաքրիր է պրոցեսը, ինչ որ մի բան ինքնուրույն գտնել, ջհանդամ թե դա արդենք հազար անգամ մարդիկ գտել են, սակայն պրակտիկ իմաստով թերի է, այսինքն դու այդ մոդելը (մոտեցումը, գիտելիքը, փաթթերնը, շաբլոնը) ուղղակի վերցնելու ու օգտագործելու փոխարեն, պիտի այն նորից հորինես: Ինչ որ մեկը մի անգամ ասել էր, որ. «ես տեսա բոլորից հեռուն, որովհետև հսկաների ուսերի վրա կանգնած էի նայում»:


Բայց սա էլ այն ճանապարհն է, որով իրոք օրիգինալ բան կարելի է ստեղծել ու գտնել, ոչ մի երաշխիք չկա որ կստացվի, բայց շանս կա:


Կարծես թե խնդիրը նկարագրեցի, հիմա անցնեմ լուծման ելքերը որոնելուն:


Ես այսպես եմ մտածում, որ լուծումը, ինչպես միշտ, ոսկե միջին գտնելն է, ինչ որ մի տիպի դինամիկ հավասարակշռություն գտնելն է այդ հակադիր վիճակների միջև: Ինձ թվում է , որ «Ես»-ի գաղափարը այստեղ կենտրոնական է: Երբ «Ես»-ը ուսումնասիրում է այլոց ճանապարհները, այլոց տեսությունները, գիտությունը , փորձը և այլն, այստեղ ամենաէֆեկտիվ բանը տվյալ գաղափարական դաշտի մեջ ընկղմվելն է, դա շատ հետաքրիր է, օրինակ երբ գիրք ես կարդում ու եթե այն հետաքրքիր է, ընկղմվում ես այդ վիրտուալ դաշտի մեջ (իմիջայլոց հետաքրքիր սերիալ նայելն էլ է գիրք կարդալու պես մի բան, եթե ստիպված կտրվում ես դիտման պրոցեսից, լքլքում ես, ու անհանգիստ ես, մինչ այն պահը, երբ կկարենաս նայել հաջորդ դրվագը, նու երբ տորրենտը կքաշի հաջորդ կտորը :)


Օրինակ մի հրաշալի մեթոդ կա վալդորֆյան մանկավարժության մեջ, երբ մի քանի օր ուսումնասիրում են միայն մի թեմա, ոչ թե մի քիչ ֆիզիկա, մի քիչ էլ պատմություն, այս ասենք մի շաբաթ «ընկղմվում են» միայն քվանտային մեխանիկայի մեջ, իսկ մյուս շաբաթը «ընկղմվում են» միայն «մարդու արունատար համակարգ»-ի մեջ: Հա հենց այդպես էլ կոչվում է մեթոդը՝ «ընկղման մեթոդ»: Սա սովորելու լավագույն ձևն է: Չգիտեմ հանարավոր է շատ սուբյեկտիվ եմ ասում, բայց ես սովորելիս առավելագույն արդյունքի հասնում եմ այն ժամանակ երբ երկար ժամանակահատվածներ զբաղվում եմ միևնույն թեմայի ուսումնասիրությամբ, այսինք տարվում-ընկղմվում եմ այսպես ասած:


Ստեղծելուց, այ այստեղ պիտի մոռանաս ամեն բան, այն իմաստով, որ էական չէ, թե քո արածը, քո ձևով արդեն արել են թե չէ, դու էլի արի ու հասի քո ու միայն քո արդյունքին քո սեփական ճանապարհով, ու կապ չունի թե քանի տեսակի ու քանի աղբյուրից ազդեցություններ կրած կլինես քո վրա: Դա արդեն էական չի լինի: Դա քոնն է, այսպես թե այնպես: Այստեղ «Ես»-ը ձուլվում է գործունեության պրոցեսի մեջ: Ու այդ ստեղծագործական կայֆի կիսատրանսային վիճակը հենց կտա այն նորը, որը դու ցանկանում ես ունենալ:


Այսինքն քեզ պիտի կորցնես սկզբից ուրիշի մեջ, ինչ որ մի տեսության, մոտեցման, բայց միայն սովորելիս, իսկ հետո արդեն արարելիս էլի քեզ պիտի կորցնես, բայց այս անգամ արդեն քո մեջ, քո անգիտակցականի, քո սեփական ստեղծագործական հոսքի մեջ:


Առաջին դեպքում «Ես» կորչում է ուրիշի մեջ, երկրորդ դեպքում ՝ գործունեության պրոցեսի:


Իսկ ե՞րբ չի կորչում, օօօ, դա արդեն այլ թեմա է, բայց մի հասարակ պսիխո-մարմնական տեխնոլագիա կա դրա համար, կենտրոնացած շնչելը, կամ կենտրոնանալը սեփական շնչառության վրա:


Ու վերջում էլ ասեմ , թե երկու մեթոդներից յուրաքանչյուրի չարաշահման դեպքում իմ կարծիքով ուր կարելի է հասնել:


ա. առաջանում են կրոնական ֆանատիկներ, գիտական ֆանատիկներ, մարքսիստներ , ֆրեյդիստներ և այլ -.իզմերի, -.ությունների ֆանատիկ հետևորդներ


բ. առաջանում են ինքնահավան սակայն աշխարհից անտեղյակ մարդիկ, Յանիի նման, դա էն երկար մազերով հույն երաժիշտ-կոմպոզիտորն է, մի անգամ հարցնել են. «իսկ դուք ի՞նչ երաժշտություն եք լսում», սա էլ բա. «ես ոչ մի երաժշտություն չեմ լսում, որպիսի ոչ մի բանից չազդվեմ, ես լսում եմ միայն իմ գրած երաժշտությունը»


Մի խոսքով անհանգիստ եղեք. ազդեք ու ազդվեք, մի վախեցեք …


Սա էլ կարդացեք, որպես շարունակություն

Երաժշտախառը Ոգու մասին






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ

2012/10/16

Դեպի Խնձորեսկ



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

Ջրի տակ



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

Հարբած մթնշաղ



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

2012/08/20

2012/08/15

Ախթալա



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

2012/08/09

Ծայրահեղ սուբյեկտիվիզմի մասին

#Արվեստ #Մշակույթ



Ես արվեստը կամ դրա այս կամ այն ստեղծագործությունը գնահատում եմ ծայրահեղ սուբյեկտիվ, հա սենց ուղիղ, կամ դուրս գալիս է կամ, ոչ, այլ ձև չգիտեմ գնահատելու, ու ինձ ընդանհրապես հետաքրքիր չի, թե դա որքան հայտնի է, կամ կրիտիկները ու արվեստագետները ինչ են ասում դրա մասին, կամ գրքերում ինչ է գրած, նենց որ սուբյեկտիվիստ եմ էս հարցում:


Ու երբ ասում եմ , որ այսինչ բանը լավը չի է, մարդիկ նեղանում են, ասում են , բա էտքան մարդ սիրում է կամ ընդունում, ոնց կարա դա վատը լինի, բա ի՞նչ ասեմ, ասեմ լավն ա, որ հանկարծ մարդկանց չնեղացնե՞մ, թե ասեմ լավն ա , որ հանկարծ ինձ ևս մի անգամ մեծամիտ չանվանեն: Չէ ախպեր, որ չեմ հավանում պտի ասեմ լավը չի, ինչ ուզում է լինի:


Ու մի բան էլ կա, մի բան էլ, որը հաստատ ևս մի աստիճանով ցածրացնում է ինձ համար ստեղծագործողին, կամ ստեղծագործությունը: Կոմերցիան: Ու ամենահետաքրքիրը այն է , որ դա էլ եմ սուբյեկտիվ գնահատում, ու էլի չափազանց սուբյեկտիվ: Օրինակի համար Սթինգը, ով ամենաշատ փող աշխատող երաժիշտներից մեկն է, կոմերցիա չի անում: Ես սենց եմ գնահատում, կարա՞ մարդը առանց այդ գործի ապրի, ասենք եթե ավելի շատ փող առաջարկեն այլ բան անելու համար, կհամաձայնվի՞, սա էլ դժվար է գնահատել, ո՞նց մտնեմ մարդու ուղեղը, բայց ինձ թվում ա , որ կարում եմ մտնեմ, չնայած դրա համար ոչ մի ապացույց չեմ կարող ներկայացնել :)


Միայն մի օրինակ, Քոբեյնի վերջի երգը MTV -ի անփլագդի ժամանակ: Եթե չեք հիշում, գտեք նայեք:


Բաներ էլ կան, որոնք ոչ թե չեմ հավանում, այլ զգում եմ որ անտարբեր եմ, մտածում եմ, որ երևի դեռ բան չի ասում, բայց հետագայում կարող է և բան ասի ինձ, կարող է և չասի, ու այդպես էլ մնամ անտարբեր:


Նենց որ ինձ մի ասեք որ այսինչ կամ այնինչ ստեղծագործությունը կամ մարդը այս կամ այն բանն է արել համաշխարային արվեստի համար, ինձ դա հետաքրիր չի, ավելի լավ է ասեք թե այդինչը ձեզ վրա ինչպես է ազդում, դա ես ուշադրությամբ լսեմ:


Հակառակ դեպքում ես օրինակ կբերեմ կարդացածս գրքերից ոչխարագույնը ՝ Բոկաչոյի Դեկամերոնը, որը ինչ որ ազդեցություն է ունեցել գրականության զարգացման վրա (այդպես են ասում), բայց ինձ համար տաղտկալի, ձանձրալի ու ոչխարագույն գիրք էր:


Անհանգիստ եղեք, պատմեք ինձ ձեր մասին ոչ թե ուրիշների …






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ

2012/07/16

2012/07/07

Չիչերինայի դեմքը



#մարմնի լեզու #միկրոշարժումներ



Ուշադրություն ե՞ք դարձրել, որ Չիչերինայի դեմքը ոնցոր երկու առանձին մասից կազված լինի: Չանեն առանձին ա ապրում, իսկ չանից վերևը առանձին:






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական http://ablog.gratun.am/4208/%d5%b9%d5%ab%d5%b9%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%d6%84%d5%a8/

2012/07/06

Բանկերի ու վանքերի մասին





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/LmoeRqW6ztM/



2012/07/04

Դեպի Թեղենյաց վանք արշավի լուսանկարները (մաս 1)





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/TTPZcuJSAk0/



Մուլտիթասքինգի մասին (մեջբերում)



Թեգեր՝ #մուլտիթասքինգ #ուղեղ




Фактически, при попытке найти ответ на этот вопрос, обнаруживается простая истина: люди, которые применяют многозадачность, на самом деле не более продуктивны, а лишь испытывают большее эмоциональное удовлетворение от работы.




Вместо этого каждый из выполняемых процессов «живёт» в отдельной части мозга, причём выполняются они далеко не одновременно. Фактически, мозг просто запускает один процесс, останавливая при этом другой, а кажущаяся нам мультизадачность на самом деле является частым и быстрым переключением.

Сюда же можно отнести работу Клиффорда Насса, который предполагал, что многозадачность помогает развить другие полезные качества, такие как сортировка информации, способность быстро переключаться между задачами и держать в голове большие объёмы информации.

Однако, практика показала обратное: многозадачники намного хуже справлялись с фильтрацией нерелевантной информации и переключением между задачами.



Աղբյուր






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական http://ablog.gratun.am/3984/%d5%b4%d5%b8%d6%82%d5%ac%d5%bf%d5%ab%d5%a9%d5%a1%d5%bd%d6%84%d5%ab%d5%b6%d5%a3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/

2012/07/02

Փողոցային #38





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/i5VR1pJyP2M/



Փողոցային #37 (կանայք գլխիվայր :)





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/MObRZ37HHGg/



Փողոցային #36 (Կատուն ու Սարտրը)





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/VbLOoR82roA/



ՓսայՔեմփ 2012





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/74sXIxocPCI/



2012/06/28

Լուսանկարների ընտրության մասին





via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն http://feedproxy.google.com/~r/gratun/photo/~3/HLfO4lqFl_k/