Բլոգի Տեղափոխություն

Այստեղ այլևս օրիգինալ բովանդակություն չկա, այս բլոգը իմ իսկական բլոգի որոշ հոդվածների արտացոլանքն է: Եթե ցանկանում եք տեսնել ամբողջը, այցելեք http://ablog.gratun.am: Փոփոխությունները կապված են Վորդպրես հարթակին անցնելու հետ:

2012/08/20

2012/08/15

Ախթալա



via Անհանգիստ Բլոգ » Լուսանկարչություն մեկնաբանել այստեղ

2012/08/09

Ծայրահեղ սուբյեկտիվիզմի մասին

#Արվեստ #Մշակույթ



Ես արվեստը կամ դրա այս կամ այն ստեղծագործությունը գնահատում եմ ծայրահեղ սուբյեկտիվ, հա սենց ուղիղ, կամ դուրս գալիս է կամ, ոչ, այլ ձև չգիտեմ գնահատելու, ու ինձ ընդանհրապես հետաքրքիր չի, թե դա որքան հայտնի է, կամ կրիտիկները ու արվեստագետները ինչ են ասում դրա մասին, կամ գրքերում ինչ է գրած, նենց որ սուբյեկտիվիստ եմ էս հարցում:


Ու երբ ասում եմ , որ այսինչ բանը լավը չի է, մարդիկ նեղանում են, ասում են , բա էտքան մարդ սիրում է կամ ընդունում, ոնց կարա դա վատը լինի, բա ի՞նչ ասեմ, ասեմ լավն ա, որ հանկարծ մարդկանց չնեղացնե՞մ, թե ասեմ լավն ա , որ հանկարծ ինձ ևս մի անգամ մեծամիտ չանվանեն: Չէ ախպեր, որ չեմ հավանում պտի ասեմ լավը չի, ինչ ուզում է լինի:


Ու մի բան էլ կա, մի բան էլ, որը հաստատ ևս մի աստիճանով ցածրացնում է ինձ համար ստեղծագործողին, կամ ստեղծագործությունը: Կոմերցիան: Ու ամենահետաքրքիրը այն է , որ դա էլ եմ սուբյեկտիվ գնահատում, ու էլի չափազանց սուբյեկտիվ: Օրինակի համար Սթինգը, ով ամենաշատ փող աշխատող երաժիշտներից մեկն է, կոմերցիա չի անում: Ես սենց եմ գնահատում, կարա՞ մարդը առանց այդ գործի ապրի, ասենք եթե ավելի շատ փող առաջարկեն այլ բան անելու համար, կհամաձայնվի՞, սա էլ դժվար է գնահատել, ո՞նց մտնեմ մարդու ուղեղը, բայց ինձ թվում ա , որ կարում եմ մտնեմ, չնայած դրա համար ոչ մի ապացույց չեմ կարող ներկայացնել :)


Միայն մի օրինակ, Քոբեյնի վերջի երգը MTV -ի անփլագդի ժամանակ: Եթե չեք հիշում, գտեք նայեք:


Բաներ էլ կան, որոնք ոչ թե չեմ հավանում, այլ զգում եմ որ անտարբեր եմ, մտածում եմ, որ երևի դեռ բան չի ասում, բայց հետագայում կարող է և բան ասի ինձ, կարող է և չասի, ու այդպես էլ մնամ անտարբեր:


Նենց որ ինձ մի ասեք որ այսինչ կամ այնինչ ստեղծագործությունը կամ մարդը այս կամ այն բանն է արել համաշխարային արվեստի համար, ինձ դա հետաքրիր չի, ավելի լավ է ասեք թե այդինչը ձեզ վրա ինչպես է ազդում, դա ես ուշադրությամբ լսեմ:


Հակառակ դեպքում ես օրինակ կբերեմ կարդացածս գրքերից ոչխարագույնը ՝ Բոկաչոյի Դեկամերոնը, որը ինչ որ ազդեցություն է ունեցել գրականության զարգացման վրա (այդպես են ասում), բայց ինձ համար տաղտկալի, ձանձրալի ու ոչխարագույն գիրք էր:


Անհանգիստ եղեք, պատմեք ինձ ձեր մասին ոչ թե ուրիշների …






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ