Բլոգի Տեղափոխություն

Այստեղ այլևս օրիգինալ բովանդակություն չկա, այս բլոգը իմ իսկական բլոգի որոշ հոդվածների արտացոլանքն է: Եթե ցանկանում եք տեսնել ամբողջը, այցելեք http://ablog.gratun.am: Փոփոխությունները կապված են Վորդպրես հարթակին անցնելու հետ:

2013/04/23

Անարխիստի Լաբորատորիա – Ներածություն

#ազատութություն #անարխիա #անարխիզմ #եղբայրություն



Միշտ կարծել եմ, որ բոլոր քաղաքական ուսմունքներից ինձ ամենահարազատը անարխիզմն է: Ու ինքս ինձ համար մշակած անարխիստական տեսություն ու պրակտիկա ունեմ: Սակայն միշտ ցանկություն կար նաև հետազոտել, խորանալ դասական և ժամանակակից անարխիստ տեսաբանների գրվածքների մեջ:


Հիմա ազատ ժամանակ դրանով եմ զբաղված, ահագին կարդալու ու մտածելու բան կա:


Հիմա միտքս դրանով է զբաղված լինելու ու փորձելու եմ գտնել իմ մոտեցումների պես մոտեցումներ դասական անարխիստների գործերում: Չգիտեմ վերջը ինչ կստացվի, հնարավոր է , որ վերջում ինձ հռչակեմ անարխիստ, հնարավոր է, որ մի նոր -իզմ մոգոնեմ, ու հնարավոր է նաև՝ մերժեմ այդ գաղափարները: Սա մի էքսպերիմենտ է, որի արդյունքը դեռ պարզ չի:


Հիմա արդեն հստակ է, որ անարխիզմը մի ուսմունք չէ, այլ մի ամբողջական դաշտ, որում իրար կողք ապրում են, պայքարում ու իրար լրացնում տարատեսակ ու երբեմն նույնիսկ իրար հակասող տեսություններ և պրակտիկաներ: Ւսկ այդ վիճակը շատ եմ հավանում, դա կենդանի վիճակ է, որտեղ բացի պատրաստի սխեմաները ուսումնասիրելը հնարավոր է(հեշտ է) նաև գաղափարներին ստեղծագործաբար մոտենալ: Նաև հնարավոր է ,որ ես բյուրեղացնեմ իմ սեփական անարխիզմը:


Ու քանի որ գրելով մտածելը մտքերը դասավորելու լավագույն ձևն է, ընթացքում նաև կշարադրեմ մտքերս, նաև ձեզ համար կարող է հետաքրիր լինել:


Սրանով սկսում եմ գրառումների մի շարք, որը անվանելու եմ «Անարխիստի Լաբորատորիա»:


Շարքում կլինեն նաև որոշ կարևոր տեքստերի թարգմանություններ:


Երաժշտություն՝ TOOL,Վագներ, Որդան Կարմիր, Гражданская Оборона,Կարլ Օրֆ, RATM …


ՀԳ: Իսկ իրականում որոշ անարխիստական կամ դրան մոտիկ տեքստեր ունեմ արդեն գրած, կարող եք դրանից սկսել







via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ

2013/04/05

Անձայն ծղրիդների մասին

#գիրք #դզեն



- Գիրք կարդալը ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր է, այլև՝ մտքի համար մարտահրավեր:

- Հա՞, թե տենց էս ասում, որովհետև չես կարում առանց բան ու գործի նստես, ու լսես ծղրիդների օդորակիչի ձայնը:






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ