Բլոգի Տեղափոխություն

Այստեղ այլևս օրիգինալ բովանդակություն չկա, այս բլոգը իմ իսկական բլոգի որոշ հոդվածների արտացոլանքն է: Եթե ցանկանում եք տեսնել ամբողջը, այցելեք http://ablog.gratun.am: Փոփոխությունները կապված են Վորդպրես հարթակին անցնելու հետ:

2013/06/24

Արտաքին հիշողության մասին

#1984 #անտիուտոպիա #հիշողություն #ուղեղ #Ուղեղի լվացում #տոտալիտարիզմ #Օրվել



Օրվելի 1984- ում սենց մի հատ պահ կա: Հատուկ գրաքննող բաժիններ կան, որոնք օրուգիշեր զբաղված են նախկինում հրապարակված փաստաթղթերի խմբագրմամբ, ու էնքան են խմբագրել, որ հաջորդ խմբագրմանը հանձնված թերթի կամ գրքի մեջ արդեն հեչ պարզ չի , թե որքան ճշմարտություն կա, նենց ա որ կեղծիքը կարան նորից կեղծեն ու :) մեկ էլ տեսար կարա ճշմարտություն դառնա:

Բացի դրանից արտաքին աշխարհն էլ են ստերիլացրել, ոչ մի զգացմունք կամ միտք առաջացնող առարկա չկա, չկա ոչ մի բան, որից միտքդ կարող ա կառչի ու հիշողություններ արթնացնի:


Ու ինչ էի մտածում, որ գուցե հիշողության մեխանիզմի մեջ բավականին կարևոր է արտաքին աշխարհը, այսինքն արտաքին աշխարհում առկա առարկաները ինչ որ տիպի մարկերներ են, որոնք խթանում են այս կամ այն նեյրոնային ցանցի կամ էլ չգիտեմինչի մեջ հոսքը, ու հիշողությունները արթնանում են:


Գրեցի ու ջոգեցի որ յանմ ի՞նչ, տրիվիալ բան է, բայց չէ …


Ինչու՞ իմ ուշադրությունը գրավեցին այդ հատվածները, որովհետև ես մտածում էի, որ կարելի է մտնել քարանձավ, ու այնտեղ երկար նստել, առանց պատկերների ու ձայների ու խորանալ-գտնել հիշողությունները: Հիշել նպատակադրված, այսինքն դնել խնդիր հիշել ինչ որ հին դեպք, կամ ասենք գտնել ամենամանկական հիշողությունները:


Բայց քարանձավն էլ իր նրբություններն ունի, քարանձավում ինչպես հայտնի է գլյուկներ են սկսվում, ձայնային և տեսողական գլյուկներ, դա ուղեղի ստեղծագործական աշխատանքի արդյունք է, ուղեղը պարապությունից ինքն իր համար սկսում է ազդակներ ստեղծել, մի տեսակ ցիկլը փակվում է , ռեկուրսիվ վիճակ է:


Այսինքն քարանձավում դժվար է գտնել իրական հիշողություններ, երևի …


Բայց նաև ասում են, որ հիշողությունը ինքնին ստեղծագործական է, այսինքն շատ դժվար է հիշել դեպքերի բոլոր մանրամասները ու ուղեղը հնարում է ահագին բան, նման նրան, երբ սպիտակի բալանսը դեղինի կողմ է, սարքերը տեսնում են, իսկ մեր ուղեղի համար տռին-տռանվայ, իր համար սպիտակ թուղթը սպիտակ է:


Մի խոսքով, հեչ պարզ չի, թե ազդակն է հիշողությունը խթանում , թե ազդակի բացակայությունը:


Չնայած տոտալիտար հասարակությունները ոչ միայն մի մարդու հիշողությունն են փորձում լվանալ, մի մարդունը ջհանդամը-գյոռը, տոտալիտարները ուզում են հանրության հիշողությունը լվանալ, իսկ արտաքին ազդակների սակավության դեպքում էտ ա որ կա, երկրորդ սերունդը արդեն չի հարցնի , մագնիտոֆոնը ինչ ա, կամ ասենք Օրվելը ով ա, որովհետև ուղակի չի տեսնի այն երբեք:


Երևի այնուամենայնիվ բալանսի մեջ ա պետք որոնել հիշողությունը, բալանսավորել ազդակները քարանձավի հետ:






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ

Քթից այնկողմ չտենալու մասին

#1984 #գրքեր #հիշողություն #Շերլոք #ուղեղ #Ուղեղի լվացում #ուշադրություն #Օրվել



Օրվելի 1984-ում մի հատված կա, մեջբերում եմ ռուսերեն:



Уинстон почувствовал, что разговор не получается.

– Я вот что хотел узнать, — сказал он. — Как вам кажется, у вас

сейчас больше свободы, чем тогда? Отношение к вам более человеческое? В

прежнее время богатые люди, люди у власти…

– Палата лордов, — задумчиво вставил старик.

– Палата лордов, если угодно. Я спрашиваю, могли эти люди обращаться

с вами как с низшим только потому, что они богатые, а вы бедный? Правда ли,

например, что вы должны были говорить им “сэр” и снимать шапку при встрече?

Старик тяжело задумался. И ответил не раньше, чем выпил четверть

стакана.

– Да, — сказал он. — Любили, чтобы ты дотронулся до кепки. Вроде

оказал уважение. Мне это, правда сказать, не нравилось — но делал, не без

того. Куда денешься, можно сказать.

– А было принято — я пересказываю то, что читал в книгах по истории,

– у этих людей и их слуг было принято сталкивать вас с тротуара в сточную

канаву?

– Один такой меня раз толкнул, — ответил старик. — Как вчера помню.

В вечер после гребных гонок… ужасно они буянили после этих гонок… на

Шафтсбери-авеню налетаю я на парня. Вид благородный — парадный костюм,

цилиндр, черное пальто. Идет по тротуару, виляет — и я на него случайно

налетел. Говорит: “Не видишь, куда идешь?” — говорит. Я говорю: “А ты что.

купил тротуар-то?” А он: “Грубить мне будешь? Голову, к чертям, отверну”. Я

говорю: “Пьяный ты, — говорю. — Сдам тебя полиции, оглянуться не

успеешь”. И, веришь ли, берет меня за грудь и так пихает, что я чуть под

автобус не попал. Ну а я молодой тогда был и навесил бы ему, да тут…

Уинстон почувствовал отчаяние. Память старика была просто свалкой

мелких подробностей. Можешь расспрашивать его целый день и никаких стоящих

сведений не получишь. Так что история партии, может быть, правдива в

каком-то смысле; а может быть, совсем правдива. Он сделал последнюю

попытку.



Վինստթոնը հարցնում ա , թե արդյո՞ք բուրժույները ամենակարող էին մինջև հեղափոխությունը, հետո լսում ա, բիձու պատմածը ու հիասթափվում, ինքը ուզում էր, որ բիձեն լոզունգերով խոսա, որովհետև այլ տիպի խոսակցությունը իրա անալիզատորները չեն վալիդանցում, վալիդացիոն էռռոռ ա տալիս գլուխը:


Բիձու պատմածից հստակ երևում ա, որ բուռժույը ամենակարող չի, որ ինքը հակաճառում է նրան, հետո սպառնում է , որ ոստիկանություն կկանչի: Ու Վինսթոնը էսքանից հետո չի հասկանում, որ այն ժամանակ գոնե ավելի պաշտպանված էին պռոլետարները (համենայն դեպք իրենց այդպես էին զգում):


Հետո էլ եզրակացնում ա, որ ուստի հիշողությունը մանր դետալների աղբակույտ ա:


Ա՜յ հնգեր, դու Շերլոքը չես նայե՞լ/կարդացել :) , չնայած որտեղից նայեիր, ձեր ժամանակ արդեն լրիվ կամ ջնջած կամ խմբագրված ա եղել:


Ու ընդանհրապես պետք ա որոշել վերջապես “ա” թե՞ “է”, հակառակ դեպքում կեսը “ա” է, իսկ մյուս կեսը “է” ա:






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ

2013/06/16

Ավետիք Մելիք-Սարգսյան – Գյուրջիեվի հայկական ինքնությունը (դասախոսություն)

#Ալեքսանդրապոլ #աուդիոնյութեր #Գյումրի #Գյուրջիեվ #դասախոսություններ



3-6 Դասախոսությունը տեղի ունեցավ ֆիլարմոնիայի փոքր դահլիճում: Վարում էր Ավետիք Մելիք-Սարգսյանը, ով հայաստանյան գուրջիևագիտական կենտրոնի հիմնադիրն է ու ղեկավարը: Շատ քիչ բան կգրեմ, որովհետև դասախոսությունը ամբողջությամբ ձայնագրված է, այն կարող եք լսել ստորև:

Միայն երկու կետի վրա եմ ուզում կենտորանանալ:


Առաջինը այն է , որ մարդիկ տարբեր խոսակցությունների ժամանակ ասում էին, որ Գուրջիեվը հայերեն է գրել, չէի համաձայնվում, որովհետև ոչ մի հիմնավորում չէին կարողանում տալ, հիմա մի հիմնավորում կա, «Բեհեղզեբուբի պատմությունները իր թոռանը» գրքի ամերիկյան մի հրատակաության նախաբանում գրված է դրա մասին:



Բեհեղզեբուբի պատմությունները իր թոռանը նախաբանից

«Բեհեղզեբուբի պատմությունները իր թոռանը» գրքի նախաբանում գրված է, որ բնագիրը գրված է եղել հայերեն և ռուսերեն



Երկրորդը, չհամոզվեցի Գուրջիեվի հոր հունացած հայ լինելու մեջ, ապացույցը այդքան էլ համոզիչ չէր:


Ամբողջությամբ դասախոսությունը շատ հետաքրիր էր ու լի հետաքրքիր փաստերով ու մոտեցումներով:



Բացի դասախոսության ձայնագրությունից ունենք նաև ներկայացման սլայդերի մի մասի լուսանկարները:


IMG_0385_3 eli2_3 eli3_3 eli4_3 eli_3 IMG_0317_1 IMG_0319_1 IMG_0323_1 IMG_0324_1 IMG_0325_1 IMG_0327_1 IMG_0329_1 IMG_0331_1 IMG_0333_1 IMG_0334_1 IMG_0336_1 IMG_0338_1 IMG_0340_1 IMG_0342_1 IMG_0344_1 IMG_0346_2 IMG_0348_2 IMG_0350_2 IMG_0352_2 IMG_0353_2 IMG_0354_2 IMG_0356_2 IMG_0357_2 IMG_0359_2 IMG_0360_2 IMG_0362_2 IMG_0363_2 IMG_0365_2 IMG_0368_2 IMG_0368_3 IMG_0370_3 IMG_0371_3 IMG_0373_3 IMG_0374_3 IMG_0375_3 IMG_0377_3 IMG_0378_3 IMG_0379_3 IMG_0380_3 IMG_0383_3


Ներկայացման սլայդերի լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Բասքնոթին:






via Անհանգիստ Բլոգ » Փիլիսոփայական Մեկնաբանել այստեղ